Այս պահին հոսպիտալում ենք՝ հայրենիք վերադարձած մեր տղաների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեր աշխատակազմի բժշկի հետ միասին ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը օդանավակայանում:
Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` նրանց առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»,- գրել է նա:
Կարծիքներ