Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Այս մասին հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):


Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան նվիրվածության և վճռականության համար։ Բորնը Ֆրանսիայի նախարարների կաբինետը գլխավորում է 2022 թվականի մայիսից։

Նշվում է, որ նա կշարունակի իր պարտականությունները կատարել մինչև նոր կառավարության կազմի նշանակումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում