Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփել է 2021 թ.-ի տնտեսական տարին
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփել է 2021 թ.-ին տնտեսական տարին: Այս մասին տեղեկացնում են գերատեսչության լրատվական ծառայությունից:
Ըստ այդմ, ՀՆԱ–ի իրական աճը 2020 թ․-ի համեմատ կազմել է 5.7%, անվանական աճը՝ շուրջ 13%:
2019 թ․-ի համեմատ իրական աճը կազմել է՝ -2.1%, անվանական աճը՝ 6.7%:
Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն կազմել է 4,680 ԱՄՆ դոլար կամ 2,357 հազար ՀՀ դրամ: Նախորդող երկու տարիներին այդ ցուցիչն ավելի փոքր է եղել՝ համապատասխանաբար կազմել է 4,269 և 4,597 ԱՄՆ դոլար։
Համախառն կուտակումը կազմել է 1,370.9 մլրդ դրամ, իրական աճը 2020 թ․-ի համեմատ՝ 9.1%:
Ըստ ՀՆԱ ձևավորող հիմնական ոլորտների 2021 թ․-ին՝
Արդյունաբերություն ավելացված արժեքի աճը կազմել է՝ 4.2%
Գյուղատնտեսության ավելացված արժեքի աճը կրճատվել է՝ - 1.4%-ով
Շինարարության ավելացված արժեքի աճը կազմել է՝ 2.6%
Առևտրի ավելացված արժեքի աճը կազմել է` 5.5%
Ծառայությունների ավելացված արժեքի աճը կազմել է` 7.8%
Զուտ հարկերի աճը կազմել է` 7.6%:
Կարծիքներ