ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:

Այս մասին տեղեկացնում ԱԽ ֆեյսբուքյան էջը:

Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման վերաբերյալ:

Այս համատեքստում երկուստեք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը: ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, ավելի լավ շրջակա միջավայր ունենալու և կլիմայական ազդեցությունների նվազեցմանը վերաբերող հարցերի լայն շրջանակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում