Բորիս Ջոնսոնը դժվարությամբ է պատկերացնում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորումը

Բորիս Ջոնսոնը դժվարությամբ է պատկերացնում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ դժվարությամբ է պատկերացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ջոնսոնը այս մասին հայտարարել է Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ:

«Կարծում եմ, ամեն ինչ հնարավոր է, բայց ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ», - հայտարարել է Ջոնսոնը:

Նա նշել է, որ աշխարհը բաց է մնացել բանակցությունների համար, սակայն Ռուսաստանի նախագահը «դա օգտագործել է Ուկրաինայում դանակ պտտելու համար»:

Ջոնսոնի կարծիքով՝ Կիևի և Մոսկվայի միջև հարաբերությունների որևէ կարգավորում ներկա իրավիճակում չի կարող լինել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում