Շվեյցարացի խորհրդարանականները ժամանել են Թայվան

Շվեյցարիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի մեծ պալատ) հինգ պատգամավորներ ժամանել են Թայվան։ Մեկշաբաթյա այցի ընթացքում նրանք կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է կիրակի երեկոյան շվեյցարական RTS հեռուստաալիքը ։
Նրա խոսքով՝ Թայվան են ժամանել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երկու ներկայացուցիչներ՝ Ֆաբիան Մոլինան և Մուստաֆա Ատիսին, Կանաչների կուսակցության երկու ներկայացուցիչներ՝ Լեոնոր Պորշեն և Նիկոլաս Ուալդերը, ինչպես նաև Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Իվ Նիդեգերը։ Պատգամավորները նախատեսում են հանդիպել կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի, ինչպես նաև տեղի խորհրդարանի ղեկավարության և մի քանի նախարարների հետ։
Կարծիքներ