ԱՄՆ-ում առաջարկել են պարզեցնել Ուկրաինա զենքի մատակարարումները
![ԱՄՆ-ում առաջարկել են պարզեցնել Ուկրաինա զենքի մատակարարումները](https://freenews.am/uploads/images/image_750x_61ea5b822ce11.jpg)
Ամերիկացի չորս սենատորներ գրանցել են արագացված ծրագրով Ուկրաինային զենք տրամադրելու վերաբերյալ օրինագիծ։ Այս մասին ասվում է փաստաթղթի համահեղինակ, հանրապետական Ջոն Կորնինի մամլո ծառաության տարածած հայտարարության մեջ։
Առաջարկվող օրինագիծը Սպիտակ տան ղեկավարին ընդլայնված լիազորություններ կտա՝ Կիևի հետ արագ պայմանագրեր կնքելու համար։
«Այս օրինագիծը նախագահին ընդլայնված լիազորություններ կտա՝ անմիջականորեն Ուկրաինայի հետ լենդ-լիզի համաձայնագրի ավելի արագ կնքման և ռազմական տեխնիկայի մատակարարումն արագացնելու համար, որն անհրաժեշտ է խոցելի քաղաքացիներին ռուսական ռազմական ներխուժումից պաշտպանելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես նշել են օրենսդիրները, այժմ ԱՄՆ նախագահը կարող է զենք տրամադրել դաշնակից երկրներին ժամանակավոր օգտագործման համար, սակայն Կիևի դեպքում այդ լիազորությունները գործնական չեն բյուրոկրատական խոչընդոտների պատճառով։
Կարծիքներ