Մարոկկոյում և Թունիսում ՀՀ դեսպանին շնորհվել է Իրաքյան Քուրդիստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամի կոչում

Մարոկկոյում և Թունիսում ՀՀ դեսպանին շնորհվել է Իրաքյան Քուրդիստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամի կոչում

Իրաքյան Քուրդիստան կատարած այցի շրջանակներում Մարոկկոյում և Թունիսում ՀՀ դեսպան, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանին սեպտեմբերի 27-ին ընդունել է Իրաքյան Քուրդիստանի Ռեգիոնալ կառավարության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար պարոն Սաֆին Դիզային:

 

Վերջինս բարձր է գնահատել պրոֆեսոր Արշակ Փոլադյանի գիտական գործունեությունը քրդագիտության, քրդերի ծագման վերաբերյալ անտիկ և միջնադարյան աղբյուրների ուսումնասիրման ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-քրդական պատմական առնչություններին, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խթանման հնարավորություններին: Դեսպան Արշակ Փոլադյանը հանդես է եկել նաև դասախոսությամբ Քուրդիստանի Ռեգիոնալ կառավարության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի անձնակազմի համար:

 

Սեպտեմբերի 28-ին պրոֆեսոր Ա. Փոլադյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի գիտությունների ակադեմիայի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Իրաքյան Քուրդիստանի գիտությունների ակադեմիայի նախագահը հանդիպման վերջում հայտարարել է, որ ակադեմիայի գիտական խորհուրդը, բարձր գնահատելով պրոֆեսոր Արշակ Փոլադյանի ունեցած երկարամյա վաստակը քրդագիտության զարգացման գործում, միաձայն որոշում է ընդունել Ա․ Փոլադյանին շնորհելու ԻՔ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամի կոչումը։

 

Պրոֆեսոր Ա. Փոլադյանը հանդիպել է նաև Սալահադդինի և Քուրդիստանի Հաուլեր համալսարանների ղեկավարության հետ, հանդես եկել դասախոսությամբ համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում