Սերբիայի հավաքականի կիսապաշտպանը՝ Հոֆենհայմի ֆուտբոլիստ
«Հոֆենհայմը» պայմանագիր է կնքել «Այնտրախտի» և Սերբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Միյատ Գաչինովիչի հետ:
Տրանսֆերի գումարը չի բացահայտվել: 26-ամյա կիսապաշտպանը «Հոֆեnհայմի» հետ կնքել է քառամյա պայմանագիր:
2019/20 մրցաշրջանում Գաչինովիչը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Նա Սերբիայի հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:
Կարծիքներ