Ինտերը 55 միլիոն եվրո է գնահատել իր պաշտպանին
Միլանի «Ինտերը» պատրաստ է 55 միլիոն եվրոյով բաժանվել թիմի կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարից, տեղեկացնում է Calciomercato-ն:
Սա այն գումարն է, որից պակաս «Ինտերը» ոչ մի դեպքում չի հրաժարվի 25-ամյա պաշտպանից:
Հիշեցնենք, որ Շկրինյարին իր կազմում է ցանկանում տեսնել «Մանչեսթեր Սիթին»:
Հավելենք, որ Շկրինյարը 2017-ին էր «Սամպդորիայից» տեղափոխվել «Ինտեր»: Նրա համար միլանյան ակումբը վճարել էր 34 միլիոն եվրո:
Կարծիքներ