COVID-19-ի 29 նոր դեպք է գրանցվել Տոկիոյի Օլիմպիադական խաղերի ընթացքում
Եվս 29 մարդու մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել՝ կապված Տոկիոյի Օլիմպիադական խաղերի հետ: Այդ մասին օգոստոսի 4-ին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ 29 ախտահարվածների թվում կա չորս մարզիկ, որոնք Ճապոնիա են ժամանել արտասահմանից:
Նշվում Է, որ դա COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ամենամեծ թիվն Է այն անձանց շրջանում, որոնք կապված են Օլիմպիական խաղերի հետ:
COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում հասել Է 322-ի: Խաղերից առաջ նրանց հակառակորդները նախազգուշացրել Էին, որ օտարերկրացիների ներհոսի կապակցությամբ երկրում կարող Է առաջանալ վարակի նոր բռնկում, ինչը կհանգեցնի բժիշկների լրացուցիչ լուրջ ծանրաբեռնվածության, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ