Կրեմլը մեկնաբանել է Զելենսկու խոսքերը Ղրիմի և Դոնբասի հարցում փոխզիջման պատրաստակամության մասին

Կրեմլը մեկնաբանել է Զելենսկու խոսքերը Ղրիմի և Դոնբասի հարցում փոխզիջման պատրաստակամության մասին

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ինքնիշխան անկախ պետություններ են, և Ուկրաինան և այլ երկրների իշխանությունները պետք է ճանաչեն դա, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Ղրիմի և Դոնբասի կարգավիճակի վերաբերյալ որոշ փոխզիջումային լուծումների պատրաստակամության մասին՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ «լավ հայտնի է» և «բազմիցս ներկայացվել» է ուկրաինական կողմի ուշադրությանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում