Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 12 հա տարածքում բռնկված հրդեհները
Հոկտեմբերի 21-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4000 քմ, 3000,
Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում՝ 11 հա,
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 600 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 12 հա։
Կարծիքներ