Փաստացի Հայաստանը հայաթափած, մարդկային և վերարտադրողական ներուժը ոչնչացրած ուժերը փորձում են ետ վերադառնալ կիսատ մնացածն ավարտելու համար.Արման Բաբաջանյան
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1998-2018. Ռ. Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնվարման կործանարար քսան տարիները
Փաստացի Հայաստանը հայաթափած, մարդկային և վերարտադրողական ներուժը ոչնչացրած ուժերը փորձում են ետ վերադառնալ կիսատ մնացածն ավարտելու համար։
Կարծում եմ ցանկացած ընտրող պետք պետք է իր հիշողության մեջ պահի այս արտագաղթի ցուցանիշները.
1998֊2008 թթ. Հայաստանից հեռացել է 251000 ՀՀ քաղաքացի
2008֊2017թթ. 269000 ՀՀ քաղաքացի։
Սրանք միայն թվեր չեն, սա մեր կորսված զարգացման պոտենցիալն է, որ ներկայումս բարելավում է այլ երկրների ժողովրդագրական և տնտեսական ցուցանիշները։
Արտակ Մարկոսյան, ժողովրդագրագետ, Հանուն հանրապետության կուսակցության ՂՄ անդամ
Կարծիքներ