Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածից բողոքի ակցիայի 31 մասնակից բերման է ենթարկվել
Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածից բողոքի ակցիայի 31 մասնակից բերման է ենթարկվել Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին:
Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ լրատվական վարչությունից:
Նշվում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Ավելի ուշ, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը «Ֆեյսբուք»-
ի իր էջում հայտնել է, որ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։
Կարծիքներ