ԱՄՆ-ը մտադիր չէ կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով, քանի դեռ ամերիկացիների մեծ մասը պատվաստված չէ

ԱՄՆ-ը մտադիր չէ կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով, քանի դեռ ամերիկացիների մեծ մասը պատվաստված չէ

Չնայած ակնկալվում է, որ ԱՄՆ-ն 4 միլիարդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասով համաշխարհային ջանքերին օգնելու համար, Բայդենի վարչակազմը մտադրություն չունի պատվաստանյութեր նվիրաբերել որեւէ երկրին, քանի դեռ ամերիկացիների մեծ մասը պատվաստված չէ, հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն «կենտրոնացած է ամերիկացիների պատվաստման վրա», ինչպես նաեւ որոշում է ժամկետները, թե «երբ երկրում պատվաստանյութերի բավարար քանակություն կլինի, եւ մենք կարող ենք հավելյալ պատվաստանյութեր նվիրաբերել»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ միայն 10 երկիր է հավաքել կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերի 75 տոկոսը, իսկ 150 երկիր դեռ ոչ մի դեղաչափ չի ստացել:

Նա նշել է, որ պատվաստանյութերի բաշխումը «ծայրահեղ անհավասար եւ անարդար է»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ-ին եւ եվրոպական երկրներին կոչ է արել նվիրաբերել իրենց պատվիրած պատվաստանյութերի դեղաչափերի մինչեւ 5 տոկոսը:

G7-ի վիրտուալ հանդիպման ժամանակ Բայդենը մտադիր է հայտարարել համաշխարհային պատվաստանյութերի ջանքերի համար 4 միլիարդ դոլարի չափով ֆինանսավորման մասին: Առաջին 2 միլիարդ դոլարը կուղղվի 92 երկրների համար պատվաստանյութերի գնման համար, իսկ մնացածն առաջիկա երկու տարվա ընթացքում կփոխանցվի պատվաստանյութերի արտադրության ու մատակարարման ավելացման համար, հայտնում է Politico-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում