Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2.15 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2.15 հա տարածքում բռնկված հրդեհները

Ապրիլի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 5000 քմ,

Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում՝ 200 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 4000 քմ,

Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ 6000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 4000 քմ, Ախուրյան գյուղում՝ 300 քմ,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 2000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 2.15 հա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում