Հունվարին 394 հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ կտրոնների խախտում. ՊԵԿ

Հունվարին 394 հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ կտրոնների խախտում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 

2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում արձանագրվել է 394 հարկ վճարողների մոտ:

Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 110.2 մլն դրամի չափով տուգանք:

Ցանկը՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում