Գերմանիայի հավաքականին թույլ չեն տվել մարզվել Ուեմբլիում՝ Անգլիայի հետ խաղից առաջ

Գերմանիայի հավաքականին թույլ չեն տվել մարզվել Ուեմբլիում՝ Անգլիայի հետ խաղից առաջ

Գերմանական ֆուտբոլային միության ներկայացուցիչ Յենս Գրինտերը հայտնել է, որ Գերմանիայի հավաքականին թույլ չեն տվել մարզում անցկացնել «Ուեմբլի» մարզադաշտում՝ Անգլիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղից առաջ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նախատեսել է վերջին մարզումն անցկացնել «Ուեմբլիում», սակայն ՈՒԵՖԱ-ն այն չեղարկել է՝ խոտածածկը չծանրաբեռնելու համար:

«Մենք շատ կցանկանայինք մարզումը հենց այնտեղ անցկացնել: Ցավալի է, որ հավաքականը չի կարող դա անել, քանի որ մեզ մրցաշարի շատ կարևոր փուլ է սպասվում»,-Գրիտների խոսքերն է փոխանցում Sky Germany-ն:

Այսօր՝ հունիսի 26-ին, «Ուեմբլին» կընդունի Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Իտալիա-Ավստրիա հանդիպումը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում