Այսօր մենք վերահսկում ենք հայ-ադրբեջանական սահմանը. Ալիև

Այսօր մենք վերահսկում ենք հայ-ադրբեջանական սահմանը. Ալիև

Ադրբեջանը վերահսկում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին:

Այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք գիտեինք, որ Հայաստանում ԼՂ երկրորդ պատերազմից հետո ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, գիտեինք, որ Հայաստանի թիկունքում կանգնած արտաքին ուժերը դրդում են նրան գործել մեր դեմ: Հետևաբար, մենք պետք է պաշտպանեինք մեր սահմանը, և մի քանի ռազմական գործողությունների արդյունքում այսօր ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակը մեր վերահսկողության տակ է:

Այսօր ադրբեջանական պետությունը վերահսկում է երկրի ողջ տարածքը»,- ասել է Ալիևը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում