Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների ոչ ավելի, քան 30%-ը
Գազայի հատվածում ավելի քան 100 օրվա գործողությունների ընթացքում իսրայելական զորքերը ոչնչացրել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների 30%-ից ոչ ավելին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է The Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական գործակալությունների հաշվարկները։
Նրա տվյալներով՝ Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի զինյալների 20%-ից 30%-ը։ Ինչպես նշում է հրատարակությունը, այս թվերը «դեռ հեռու են Իսրայելի նպատակներից»՝ ոչնչացնելու շարժումը։ Մինչ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը, ամերիկյան հետախուզական ծառայությունները ՀԱՄԱՍ-ի զինյալների թիվը գնահատում էին 25-ից 30 հազար:
Կարծիքներ