Վրաստանում պատվաստվել է 1 միլիոն 179 հազար 411 քաղաքացի
Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։ Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC)՝ հունվարի 12-ի դրությամբ իրականացվել է 2 577 637 պատվաստում։ Մեկ դոզայով պատվաստվել է 1 302 036 քաղաքացի կամ չափահաս բնակչության 45,3%-ը։
Երկու դոզայով (ամբողջական) պատվաստվել է 1 179 411 քաղաքացի՝ չափահաս բնակչության 41,1%-ը։
Խթանիչ դոզայով պատվաստվել է՝ 94 457 քաղաքացի։
Հունվարի 11-ին իրականցվել է՝ 10 688 պատվաստում։ Ամենաշատ պատվաստումն արվել է մայրաքաղաք Թբիլիսիում՝ 4 724։
Մյուս շրջաններում պատկերը հետևյալն է.
Իմերեթի՝ 1 138
Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 925
Աջարիա՝ 910
Կախեթի՝ 837
Քվեմո Քարթլի՝ 720
Շիդա Քարթլի՝ 535
Գուրիա՝ 455
Սամցխե-Ջավախեթի՝ 192
Մցխեթա-Մթիանեթի՝ 174
Ռաճա-Լեչխումի-Զեմո Սվանեթի՝ 78
Կարծիքներ