Աշտարակի խճուղում Opel-ը վթարվել ու հրդեհվել է․ մեքենան վերածվել է մոխրակույտի

Աշտարակի խճուղում Opel-ը վթարվել ու հրդեհվել է․ մեքենան վերածվել է մոխրակույտի

Երեկ՝ հուլիսի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ոչ երթևեկելի գոտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները  մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի  3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Աղասի Հովհաննիսյանն  ու  Աշոտ Վարդանյանը: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում