Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող գազատար խողովակի աշխատանքը․ նպատակն արտակարգ պատահարներ ստեղծելն է
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։ Այս մասին կիրազեկում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
Առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։
Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես արգելափակելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ։
Խնդրում ենք զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները:
Նշենք, որ ժամեր առաջ Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել էր ՀՀ-ից Արցախ գազամատակարարումը։
Կարծիքներ