ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի հանդեպ. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Թուրքիան իրականացրել է Ռուսաստանից S-400 համակարգերի գնումն ու փորձարկումը։
«ԱՄՆ-ն պատժամիջոց է կիրառելու Թուրքիայի հանդեպ։ Այսօրվա պատժամիջոցներն ապացուցում են, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ կիրառում է նման միջոցով հակառակորդներին զսպելու օրենքը։ Մենք չենք հանդուրժի ռուսական պաշտպանական համակարգի հետ նշանակալից գործարքները»,- Թվիթերի էջում գրել է Պոմպեոն:
Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը:
Կարծիքներ