Մոսկվայի ներկայացրած անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները ՆԱՏՕ-ի հետ՝ Բրյուսելում
Հունվարի 9-10-ը Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ բանակցություններից հետո չորեքշաբթի Բրյուսելում կշարունակվի քննարկումը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում, որն այս առիթով կհանդիպի առաջին անգամ 2019-ից հետո՝ գրում է BBC-ն:
Ռուսաստանը Արևմուտքից պահանջում է օրինական «անվտանգության երաշխիքներ», այդ թվում՝ պարտավորվածություն, որ Ուկրաինան երբեք չի ընդգրկվի ՆԱՏՕ-ում, և դաշինքի ռազմական ենթակառուցվածքներն ու ուժերը դուրս կբերվեն Արևելյան Եվրոպայի երկրներից, որոնք ՆԱՏՕ-ին միացել են 1997 թվականից հետո: Միաժամանակ, Ռուսաստանը զգալի ռազմական ուժեր է կենտրոնացրել իր արևմտյան սահմաններին, ինչը արևմտյան երկրներին ստիպում է կասկածել Մոսկվայի՝ Ուկրաինա ներխուժման նախապատրաստման համար:
Կարծիքներ