Հայաստանի վարչապետը Կազանում հանդիպել է Իրանի նախագահի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ գործակալությունը չի հաղորդել, միայն նշվում է, որ Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդիպել և զրուցել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազան է ժամանել հոկտեմբերի 24-ին՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
Կարծիքներ