Ռուսաստանն ակնհայտորեն ուզում է միջանցք բացել Սյունիքով. Դանիել Իոաննիսյան

Մեզ թվում էր, որ Մոսկվան դեմ է Սյունիքով միջանց ունենալու Բաքվի ցանկությանը և աջակցում է Երևանի այն պնդմանը, որ Հայաստանի բոլոր ճանապարհները պիտի լինեն Հայաստանի հսկողության տակ:
Բայց վերջերս տեղի ունեցած մի շարք զարգացումներ ապացուցում են, որ Մոսկվան ուզում է, որ այդ միջանցքը լինի:
Նախ, վերջին ամիսներին Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի պահվածքը: Իրենք ամեն կերպ փորձում են պաշտոնական Երևանի կամ ՀՀ ԱԱԾ-ի հետ չհամաձայնեցնելով իրենց հսկողության տակ վերցնել Իրանի սահմանի երկայնքով անցնող մեր (Մեղրիի բնակավայրերը իրար կապող) ճանապարհը՝ էլ արգելափակոցներ, էլ անձնագրերի ստուգում, էլ պատնեշի փորձ:
Երկրորդը, դա Սյունիքի ու այլ մարզերի ուղղությամբ ադրբեջանական հարձակմանը ադեկվատ չարձագանքելն է, և այն, որ Ադրբեջանը հարձակվեց Սյունիքի ու Վայոց ձորի սահմանի ամբողջ երկայնքով, բացի Մեղրիից, որը, ըստ ամենայնի, նախատեսված է որպես «ռուսական զոնա»:
Եվ երրորդ՝ երեկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող ուղին պետք է անցնի հենց Սյունիքով՝ թեև Հաայստանի պետական մարմինները առաջարկել են դա անել Երասխով (հենց որ չդառնա «միջանցք»):
Հ.Գ. Առհասարակ արդեն պետք է սկսենք տարբերել դաշնակցին թշնամուց: Եվ արժի հիշատակել, որ՝
1. ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ռուսաստանը մի բառ չասեց այն մասին, որ Ադրբեջանը հարձակվել է մեր բնակավայրերի վրա՝ ի տարբերություն Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի ու Նորվեգիայի:
2. Ռուսաստանը «չկարողացավ» (կամ չուզեց) Բաքվին հրադադար պարտադրել, իսկ ԱՄՆ-ն, կարծես, կարողացավ:
Կարծիքներ