Կանադան դիտարկում է Ուկրաինային օգնություն տրամադրելու տարբերակները. Տրյուդո
Կանադայի իշխանությունները դիտարկում են Ուկրաինային աջակցության տրամադրման զանազան տարբերակներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Ռուսաստանի հետ սահմանին իրադրության լարման ֆոնին Ուկրաինային հավելյալ, այդ թվում և ռազմական աջակցություն տրամադրել՝ Տրյուդոն ասել է. «Մենք հաշվի ենք առնում տարբեր գործոններ: Շարունակում ենք տարբեր մակարդակներում աջակցել Ուկրաինայի ժողովրդին»;
Վարչապետը հիշեցրել է, որ Կանադայի զինված ուժերը 2015 թվականից Unifier գործողության շրջանակում վերապատրաստում են ուկրաինացի զինվորներն ու սպաներին: Առաքելության կազմում շուրջ 200 կանադացի զինծառայող կա:
Կարծիքներ