Լեհաստանը քննարկում Է Բելառուսի հետ սահմանը փակելու հնարավորությունը
Լեհաստանի իշխանությունները քննարկում են Բելառուսի հետ սահմանը լրիվ փակելու հնարավորությունը միգրացիոն ճգնաժամի պատճառով: Նոյեմբերի 10-ին այդ մասին հայտարարել Է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլլերը «Վիրտուալնայա Պոլշա» պորտալին տված հարցազրույցում:
«Այդ սցենարը հաշվի Է առնվում»,- ասել Է նա՝ պատասխանելով այդ միջոցների հնարավորության մասին հարցին: «Մենք Բելառուսի իշխանություններին տեղեկատվություն ենք ուղարկում այն մասն, որ այդ սպառնալիքը գոյություն ունի, եթե Բելառուսի իշխանությունները չդադարեցնեն իենց գործունեությունը»,- նշել Է Մյուլլերն՝ ընդգծելով, որ լեհական կողմն առայժմ ոչ մի պատասխան չի ստացել բելառուսական կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ