Վրաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ով վարակման 3542 նոր դեպք
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3542 նոր դեպք, ապաքինվել է 2234 պացիենտ, COVID-19-ից մահացել է 64 մարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման 57978 թեստ: Մինչ օրս կատարվել է ընդհանուր 2 300 323 պատվաստում, որից 11 184 մարդ` վերջին օրվա ընթացքում:
Այս պահին կարանտինում է գտնվում 37 մարդ, հիվանդանոցներում՝ 6164, քովիդ հյուրանոցներում՝ 1174 մարդ։
Կարծիքներ