L'Occitane-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
Ֆրանսիական կոսմետիկայի L'Occitane ընկերությունը Ուկրաինայում ռուսական կողմի գործողություններով պայմանավորված որոշում է կայացրել փակել Ռուսաստանում բոլոր խանութներն ու առցանց խանութները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք զգալիորեն կրճատել ենք մեր բիզնես գործունեությունը Ռուսաստանում՝ ի պատասխան Ուկրաինայի բնակչության ողբերգության… Հաշվի առնելով Ուկրաինայում ռազմական գործողությունների սրման հետևանքով մարդկային մեծ տառապանքը, ամբողջ աշխարհում մեր աշխատակիցներին պոտենցիալ հանրային ագրեսիայից պաշտպանելու նպատակով որոշում ենք կայացրել փակել Ռուսաստանում խանութներն ու առցանց գնումների կայքերը»,- ասվում է L'Occitane-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ընկերությունը դադարեցրել է նաև Ռուսաստանում ներդրումների և ընդլայնման ծրագրերը։
Կարծիքներ