Շուրջ 7 հազար տոննա տիեզերական աղբ Է գտնվում Երկրի ուղեծրերում. փորձագետ

Շուրջ 7 հազար տոննա տիեզերական աղբ Է գտնվում Երկրի ուղեծրերում. փորձագետ

Շուրջ 3 հազար տոննա գործող ապարատներ եւ շուրջ 7 հազար տոննա տիեզերական աղբ են գտնվում Երկրի ուղեծրերում: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին պատմել Է «ՑՆԻԻմաշ» բաժնետիրական ընկերության (մտնում Է «Ռոսկոսմոսի» կազմի մեջ) տեղեկատվական-վերլուծական կենտրոնի պետ Իգոր Բակարասը:

«Տարբեր գնահատումներով՝ ներկայումս երկրաշուրջ ուղեծրերում են գտնվում շուրջ 7 հազար տոննա տիեզերական աղբ եւ 3 հազար տոննա գործող տիեզերական ապարատներ, ներառյալ Միջազգային տիեզերակայանը»,- ասել Է Բակարասը: Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի պետի խոսքով՝ տիզերական աղբ ասելով հասկացվում են բոլոր արհեստական օբյեկտները եւ դրանց ֆրագմենտները տիեզերքում, որոնք չեն գործում եւ երեբեք չեն կարող ծառայել օգտակար նպատակների, ըստ որում ներգործության վտանգավոր գործոն են գործող տիեզերական ապարատների համար:

Ուղեծրից չվերահսկվող արտանկման, մթնոլորտի խիտ շերտերով անցնելիս ոչ լրիվ այրման դեպքում դրանք վտանգ են ներկայացնում նաեւ Երկրի համար, քանի որ բեկորները կարող են ընկնել բնակավայրերի վրա: «Վիճակագրական գնահատումների հիման վրա կատարվում են եզրակացություններ, որ նման տիպի օբյեկտների (1 սանտիմետրից ավելի չափով) ընդհանուր թիվը բավականաչափ անորոշ Է եւ կարող Է հասնել հարյուր հազարներից մինչեւ միլիոնի»,- պատմել Է մասնագետը՝ ճշտելով, որ այդ օբյեկտների 5 տոկոսից պակասն Է հայտնաբերվում, հսկվում եւ քարտացուցակավորվում վերերկյա ռադիոտեղորոշիչ եւ օպտիկական միջոցներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում