ՀՀ ՊՆ-ն հերքում է իրանական անօդաչու թռչող սարքեր կիրառելու մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 08:25-ի դրությամբ շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես արդեն հայտարարվել է, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Կարծիքներ