Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 7 մլն 792.3 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.6%-ով:
Նշենք, որ 2019 թվականին Հայաստանում արտադրվել է 13 մլն 253.6 հազար լիտր պաղպաղակ՝ 2018թ-ի համեմատ աճելով 9.1%-ով։
Տեղեկացնենք, որ ըստ հրապարակված տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթի արտադրության ծավալները աճել են 15.6%-ով՝ կազմելով 3 մլն 995.9 հազար լիտր։
Այս տարվա հունվար-հունիսին 15.9%-ով ավելացել է նաև կաթնասերի արտադրության ծավալը: Եթե 2019 թվականի վեց ամիսներին հանրապետությունում արտադրվել է 73.1 հազար լիտր կաթնասեր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 84.7 հազար լիտր:
Կարծիքներ