Բլինկենի ելույթի ժամանակ հակաիսրայելական ցուցարարները ներխուժել են Կոնգրես

Բլինկենի ելույթի ժամանակ հակաիսրայելական ցուցարարները ներխուժել են Կոնգրես

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ելույթի ժամանակ ցուցարարները ներխուժել են Կոնգրես՝ Գազայի հատվածում հրադադարի պահանջով 

Հեռարձակումն իրականացրել է C-Span հեռուստաալիքը։

Այն պահին, երբ պետքարտուղար Բլինկենը սկսել է իր ելույթը, ներկաներից մի տղամարդ խոսել է անկլավում երեխաների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին։ Նրան դուրս հանելու պահին մի կին կարմիր ներկով ներկված ձեռքերով կոչ է արել դադարեցնել կրակը։

«Հիմա դադարեցրեք կրակը»,- ասել է նա:

Երբ կնոջը տարել են դահլիճից, մյուս ցուցարարները ևս բարձրացրել են իրենց՝մ կարմիրով  ներկվածձեռքերը:

Նիստը մի քանի անգամ դադարեցվել է։

Նրանց դահլիճից հեռացնելուց հետո Բլինկենը շարունակել է իր ելույթը և քննարկել նախագահի՝Ուկրաինային և Իսրայելին 106 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու խնդրանքը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում