Ըմբշամարտի ԵԱ․ Լևիկ Միքայելյանը՝ ոսկե, Կնյազ Իբոյանը՝ արծաթե, Խաչատուր Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Նա եզրափակչում պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին։ 125 կգ Խաչատուր Խաչատրյանը 10:0 հաշվով հաղթեց մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ, Կնյազ Իբոյանը դարձավ փոխչեմպիոն։
Կարծիքներ