Nord Stream 2 նախագծի հավաստագրման գործընթացը կարող է հետաձգվել
Nord Stream 2 նախագծի հավաստագրման գործընթացը կարող է հետաձգվել և չավարտվել մինչև 2022 թվականի սկիզբը: «Իզվեստիա» թերթին նման կարծիք են հայտնել Բունդեսթագի էներգետիկայի հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստը և Գերմանիայի խորհրդարանի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավոր Յան Նոլտեն։
Nord Stream 2-ի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է սեպտեմբերի 10-ին։ Գազի մղումը սկսելու համար ծրագրի օպերատորը պարտավոր էր Ստրալսունդի հանքարդյունաբերության մարմնին ներկայացնել տեխնիկական չափանիշներին համապատասխանության վկայականներ: Պահանջվում է նաև գրանցում ստանալ որպես անկախ տրանսպորտային օպերատոր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային ցանցային գործակալությունը պետք է որոշման նախագիծ հրապարակի մինչև 2022 թվականի հունվարի 8-ը։
Գրանցումը պահանջվում է ԵՄ գազի դիրեկտիվին համապատասխանելու համար:
Կարծիքներ