Դոլարի փոխարժեքը հատեց 488 դրամի սահմանը. Եվրոն եւս թանկացել է ավելի քան 2 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կազմել է 488.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.52 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 578.43 դրամ (աճել է 2.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 648.99 դրամ (աճել է 1.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.51 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 422.05 դրամ, ոսկի՝ 30,444.81 դրամ, պլատին՝ 14,089.23 դրամ:
Կարծիքներ