Հունաստանում կորոնավիրուսի դեմ չպատվաստված 60 տարեկանից բարձր բնակիչներին կտուգանեն
Հունաստանի վարչապետն այսօր հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը 60 տարեկանից բարձր քաղաքացիների համար պարտադիր կդառնա։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
«60-ից բարձր հույները, որոնք դեռ չեն պատվաստվել, պետք է մինչև հունվարի 16-ը ստանան պատվաստանյութի առաջին չափաբաժինը կամ նրանք ստիպված կլինեն ամսական 100 եվրո տուգանք վճարել»,-նշել է նա։
Նշենք, որ Հունաստանում պատվաստվել է բնակչության 63 տոկոսը։
Հունաստանը միակ երկիրը չէ, որտեղ պատվաստումների տեմպն արագացնելու համար փորձում են նման խիստ միջոցների դիմել։ Ավստրիայի իշխանություններն այժմ նախագիծ են մշակում, որի համաձայն կտուգանվեն բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն պատվաստվել։
Պատվաստվելուց հրաժարվողները կտուգանվեն 3.6 եվրոյով, իսկ եթե հրաժարվեն տուգանքը մուծել, ապա չորս ամսով կկալանավորվեն։
Նշվում է, որ չեն տուգանվի այն մարդիկ, որոնց հակացուցված է պատվաստվել, ինչպես նաև հղիներն ու մինչև 12 տարեկանները։ Օրինագիծն ուժի մեջ կմտնի 2022-ի փետրվարից։
Կարծիքներ