Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ. Ոստիկանություն (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես եւ մարզերն ու մայրաքաղաքը սպասարկող սպայական գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 2533 դեպք։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 107 ավտոմեքենա։
Հայտնաբերվել է 85 ոչ սթափ վարորդ։ 18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ փոխարինված համարանիշերով։ Հարգելի՛ վարորդներ, խստագույնս պահպանեք ճանապարհային երթեւեկության կանոնները. ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Կարծիքներ