Սպիտակում համայնքապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ական նախկին քաղաքապետը, իսկ ակտիվ հեղափոխականը հայտնվել է վերջինիս գլխավորած ավագանու ցուցակում

Սպիտակում համայնքապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ական նախկին քաղաքապետը, իսկ ակտիվ հեղափոխականը հայտնվել է վերջինիս գլխավորած ավագանու ցուցակում

Սպիտակ քաղաքում դեկտեմբերի 5-ին սպասվող համայնքապետի ընտրություններին իր մասնակցության մասին հայտնել է նաև ակտիվ հեղափոխական Էդգար Քոչարյանը։   Այս մասին ԼՀԿ նախկին աջակիցը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, միաժամանակ չհայտնելով, որ իրականում հայտնվել է ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ  Գագիկ Սահակյանի գլխավորած ավագանու ցուցակում։

Հիշեցնենք, որ Սպիտակում դեկտեմբերի 5-ին սպասվող ընտրություններն առաջադրվել է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նախկին քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ում պաշտոնավարման տարիներին Սպիտակում, ինչպես նշում են  քաղաքի բնակիչները, անգամ մի լուցկու չոփ չի ավելացել։ Եվ սպիտակցիների  համար շատ զարմանալի է, թե ինչ հույսով ու ակնկալիքով է նախկին ՀՀԿ-ական քաղաքապետը նորից առաջադրվում համայնքապետի ընտրություններում։ Ավելին,  մեզ հետ զրույցում քաղաքի բնակիչներից շատերը նշեցին, որ Սահակյան Գագիկի պաշտոնավարման տարիներին ապօրինի կերպով բռնազավթվել է համայնքային գույքը, իսկ հետագայում վաճառվել է։

ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանի գլխավորած ավագանու ցուցակում հայտնված ակտիվ հեղափոխականի գրառումը՝ ստորև․

 ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում