Տոկիո-2020. Լեւոն Աղասյանն ավարտեց պայքարը՝ չհաղթահարելով որակավորման փուլի արգելքը

Տոկիո-2020. Լեւոն Աղասյանն ավարտեց պայքարը՝  չհաղթահարելով որակավորման փուլի արգելքը

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի որակավորման փուլի արգելքը:

Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում կայացած եռացատկի որակավորման փուլում Աղասյանն ընդգրկված էր B ենթախմբում և լավագույն փորձով գրանցեց 16.42 մետր արդյունք:  Այս խմբում Աղասյանը 16 մասնակիցների մեջ 11-րդ տեղը զբաղեցրեց: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում