Հունաստանը փակում է թուրքական դպրոցները

Հունաստանը փակում է թուրքական դպրոցները

Հունաստանի իշխանությունները որոշում են կայացրել՝ փակել երկրում թուրքական դպրոցները։ Որոշումը պայմանավորել են ծախսերի նվազեցմամբ և աշակերտների անբավարար թվով: Այս առթիվ, Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել է, նշելով, որ Հունաստանում փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցների մոտ կեսը փակվել է, ինչի արդյունքում դրանց թիվը կրճատվել է մինչև 103-ի: Այս մասին գրում է Daily Sabah-ը:

Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանին մեղադրել է 1923 թվականի Լոզանի պայմանագրի դրույթները խախտելու և թուրքերի նկատմամբ «խտրական քաղաքականություն» վարելու համար: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում