Հրդեհ Երասխահուն գյուղում

Հրդեհ Երասխահուն գյուղում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17:42-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխահուն գյուղի 8-րդ փողոցում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 22:50-ին: Այրվել է մոտ 4000 հակ պահեստավորած անասնակեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի 1 տրակտոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում