Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը լի էր «անապատի երանգներով»

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը լի էր «անապատի երանգներով»

Կատարի մայրաքաղաք Դոհայում` «Էլ Բայտ» մարզադաշտում, կայացավ աշխարհի 22-րդ առաջնության բացման պաշտոնական արարողությունը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ ժամ տևած բացման արարողությանը մասնակցեց հոլիվուդյան աստղ Մորգան Ֆրիմանը: Լուսային շոույին հաջորդեց աշխարհի առաջնության ամենահայտնի երգերով և պարերով լի ներկայացումը:

Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ անցկացվում է ձմռանը, առաջին անգամ արաբական երկրում և երկրորդ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր 2002 թվականին): Բացառիկության տեսանկյունից. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է մարզադաշտերում, որոնք լինելու են փակ և ունեն հատուկ օդորակման համակարգ: Եվ այս աշխարհի առաջնությունը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր, հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն 48 թիմեր:

Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում