Անհրաժեշտ է ստեղծել Պաղեստին պետություն, Մերձավոր Արևելքին կայուն խաղաղություն է պետք. Բլինկեն

Անհրաժեշտ է ստեղծել Պաղեստին պետություն, Մերձավոր Արևելքին կայուն խաղաղություն է պետք. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ Պաղեստին պետության ստեղծման միջոցով:

Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը:

Բլինկենը Նեթանյահուի հետ քննարկել է նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը և Գազայի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում