Արշակ սրբապիղծի հրահանգով որոշ հոգևորականներ սկսել են թիրախավորել 9 եպիսկոպոսին, անգամ գնացել են նրանց տներ․ Ալեքսանյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ վերջապես Հայ առաքելական եկեղեցու պատվարժան 9 եպիսկոպոսներ հայտարարություն տարածեցին և պահանջեցին եկեղեցին մաքրել սրբապիղծ Արշակից և նրա մեղքը հովանավորող Կտրիճ Ներսիսյանից:
Դրանից հետո Արշակ սրբապիղծի հրահանգով որոշ տեղական քահանաներ ու նրանց ազդեցության տակ գտնվող հոգևորականներ սկսել են թիրախավորել Արշակ սրբապիղծին մերժած վերոհիշյալ պատվարժան եպիսկոպոսներին ու նրանց աջակիցներին՝ նրանց հասցեին սոցցանցերում հնչեցնելով վիրավորանքներ, ընդհուպ այցելել են նրանց տներ՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել նրանց վրա, չհասկանալով, թե ինչ հակահարվածի կարող են արժանանալ ժողովրդի կողմից:
Այսպիսով, եկել է ժամանակը մայր եկեղեցին մաքրելու Արշակ սրբապիղծից ու նրան հովանավորող մեծ ու փոքր՝ իրենց եկեղեցական համարող խաժամուժից:
Այսուհետ, ովքեր կփորձեն թիրախավորել իրենց արդարացի ընդվզումը Արշակի անբարոյականությանը հայտնած պատվարժան հոգևորականներին, գործ են ունենալու համաժողովրդական ցասման հետ:
Կոչ ենք անում բոլոր համայնքներում բոլոր ազնիվ հավատացյալներին՝ պաշտպանել Հայ առաքելական Եկեղեցին ինքնամաքրվելու ճանապարհին կանգնած հոգևորականներին, իսկ Արշակ սրբապիղծին ու նրա կողմնակիցներին «դուրս շպրտել» եկեղեցիներից:


Կարծիքներ