Հայտնի են Մադրիդում օլիմպիական ուղեգրերի համար պայքարող 3 հայ սուսերամարտիկները
Հայաստանի մուսերամարտի մեծահասակների և երիտասարդական առաջնության արդյունքներով ձևավորվել են հավաքական թիմերը, որոնք շուտով կսկսեն ուսումնամարզական հավաքները: Սուսերամարտիկները նախապատրաստվելու են Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին, որը կայանալու է Մադրիդում ապրիլի 24-25-ը, և Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը կանցկացվի Կահիրեում ապրիլի 3-4-ը:
Իսպանիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու է Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ Էդուարդ Օվիկյանը, Էմմա Պողոսովան և Մայքլ Հովհաննիսյանը, իսկ Եվրոպայի առաջնության մասնակիցները հայտնի կդառնան առաջիկա օրերին:
Կարծիքներ