Անասնագոմում բռնկված հրդեհից այրվածքներ է ստացել նաև սեփականատերը
Սեպտեմբերի 15-ին, ժամը 13։46-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել են անասնագոմի (80 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ), 2 եղևնի՝ մասամբ և մոտ 3.5 հա խոտածածկույթ:
Անասնագոմի սեփականատեր Ռոստոմ Ծ․-ն (ծնված 1955 թ․) դաստակի շրջանում ստացած այրվածքներով տեղափոխվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Կարծիքներ